
Հայաստանի կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է 3 ամիս ժամկետով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը միջնորդել էր երկարաձգել Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը։
Դատարանը բավարարել է մեղադրողի միջնորդությունը։
Միևնույն ժամանակ, դատարանը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը կկարողանա հարցազրույցներ տալ և ուղիղ եթեր մտնել։