
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում իրավիճակը լարված է. թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ, փորձել են քանդել բնակելի 6 տնակ, իսկ բնակիչները թույլ չեն տվել՝ փակելով դեպի տնակներ տանող ճանապարհը։Կան ձերբակալվածներ։
«Ես զրոյից հիմնել եմ, դոմիկի մեջ եմ մնացել, Կարմիր խաչն ինձ ֆինանսավորել է, ես կարողացել եմ 2 հատ շինություն սարքեմ, այն էլ՝ ոչ մեկին չեմ խանգարում։ Հիմա եկել են՝ ուզում են քանդեն, ասում են ապօրինի է։ Ես այլ հնարավորություն չունեմ»,- վրդովվեց բնակիչներից մեկը։