Մոսկվան խնդրում է ՄԱԳԱՏԵ-ին ուղեկցել Զապորոժիեի ԱԷԿ վառելիք տեղափոխող շարասյանը

Մոսկվան խնդրում է ՄԱԳԱՏԵ-ին ուղեկցել Զապորոժիեի ԱԷԿ վառելիք տեղափոխող շարասյանը

Ռուսաստանը խնդրել է ՄԱԳԱՏԷ-ին ուղեկցել Զապորոժիեի ԱԷԿ վառելիք տեղափոխող շարասյանը։ Ինչպես հայտարարել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը, վառելիքի մատակարարումը կրիտիկական նշանակություն ունի կայանի միջուկային անվտանգության համար, սակայն տեղափոխումը վտանգավոր է ուկրաինական բանակի գնդակոծությունների պատճառով։

Ավելի վաղ վնասվել էր կայանի արտաքին էլեկտրամատակարարման գիծը, ինչի հետևանքով ԶԱԷԿ-ն անցել էր վթարային դիզելային գեներատորների օգտագործմանը։ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հաստատել է իրավիճակի լրջությունը և ընդգծել կայանն անհրաժեշտ վառելիքով ապահովելու կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment