
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկու քայլ դեպի Արևմուտք, մեկ քայլ դեպի Ռուսաստան
Այսօր Բիշքեկում տեղի ունեցող հանդիպմանը առանձնապես տեղաշարժեր պետք չի սպասել: Որևէ կտրուկ բան մինչև տարեվերջ չի կարող լինել, քանի որ ՌԴ-ի համար առաջիկա ամիսները լինելու են գերկարևոր ու նման դասավորվածության պայմաններում դեռ Հայաստանի հետ կապված վերջնական «ապահարզանի» Ռուսաստանը չի գնա:
Հայաստանի իշխանությունը սա շատ լավ հասկանում է և իրենք էլ չեն գնա կտրուկ քայլերի, դեռ ժամանակ կա և քննարկումները կշարունակվեն կապված ԵՄ և ԵԱՏՄ հավանական հանրաքվեի ու նման հարցերի հետ: Հայաստանը մեծ լոնքերով փորձում է գնալ դեպի Արևմուտք, բայց միևնույնն է՝ մի փոքր քայլ էլ ամեն դեպքում քցում է դեռևս դեպի Ռուսաստան»: