Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանի երկու մարզում – armeniatoday.am

Վրաստանի Դմանիսի քաղաքի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 2,5 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 31-ին՝ ժամը 12։19-ին, Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ։

Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում։

Մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 24-ին, Դմանիսի քաղաքից 13 կմ արևմուտք գրանցվել էր 2,9 մագնիտուդով երկրաշարժ, որը ևս զգացվել էր Շիրակի և Լոռու մարզերում։

Leave a Comment