Ռուս փաստաբան Ալեքսեյ Կալուգինը կոչ է արել քննարկել Սանկտ Պետերբուրգի Գորոխովայա փողոցում տեղադրված՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշատախտակի ապամոնտաժման հարցը, գրել է փաստաբանը Telegram-ի իր ալիքում։
«Նպատակահարմար եմ համարում նաև բարձրացնել Սանկտ Պետերբուրգի Գորոխովայա փողոցում Հեյդար Ալիևի հուշատախտակի ապամոնտաժման հարցը։ Մեր քաղաքում նման աղբի տեղը չէ», — գրել է Կալուգինը։
Հուշատախտակը տեղադրվել է 2005 թվականին Գորոխովայա փողոցի թիվ 6 շենքի ճակատին՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության որոշմամբ։ Գրության համաձայն՝ այդ շենքում գործող ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցում Հեյդար Ալիևը սովորել է 1949-1950 թվականներին։
