Մահացել է վաստակավոր արտիստ, բալետի պարող Սերյոժա Պետրոսյանը – armeniatoday.am

Մահացել է Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ, բալետի պարող Սերյոժա Պետրոսյանը, հայտնել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Արտիստն իր ստեղծագործական ուղին նվիրել է բալետային արվեստին և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ կերտելով տասնյակ դերեր։

«Պետրոսյանի անունը կմնա հայկական բալետի պատմության մեջ՝ որպես տաղանդավոր արտիստի, նվիրյալ արվեստագետի և իր գործին անմնացորդ ծառայած մարդու։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան»,- նշել է թատրոնը։

Leave a Comment