
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության ընդլայնված ձևաչափով միջոցառումներին:
Բիշքեկի միջազգային օդանավակայանում կառավարության ղեկավարին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը։
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, վարչապետը Բիշքեկում կմասնակցի ՇՀԿ+ գագաթնաժողովին և դրա շրջանակներում նախատեսված այլ իրադարձություններին։
«Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ», — նշված է կառավարության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։