Էրդողանը մեզ կամ ինձ անձամբ այնքան էլ չի սիրում. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարություն է արել երկրի համար աշխարհաքաղաքական ռիսկերի և տարածաշրջանում Անկարայի աճող դերի մասին։ «Մենք փոքր պետություն ենք, որը կարող է հայտնվել…

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարություն է արել երկրի համար աշխարհաքաղաքական ռիսկերի և տարածաշրջանում Անկարայի աճող դերի մասին։ 

«Մենք փոքր պետություն ենք, որը կարող է հայտնվել շրջափակման մեջ։ Այդ պատճառով Իսրայելը ստիպված է գործել միջազգային ասպարեզում, որպեսզի կանխի նոր մրցակիցների, ինչպիսին Թուրքիան է, ի հայտ գալը։ Էրդողանը մեզ կամ ինձ անձամբ այնքան էլ չի սիրում», — հայտարարել է Իսրայելի վարչապետը։

Նաթանյահուն ընդգծել է, որ երկրի ռազմավարական դիրքը Իսրայելին ստիպում է գործել առաջանցիկ քայլերով, որպեսզի չեզոքացնի հնարավոր սպառնալիքները և թույլ չտա տարածաշրջանային ընդդիմադիրների դիրքերի ամրապնդումը։

Leave a Comment