Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: Այս մասին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից։
«Բիշքեկի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիյար Ամանգելդիևը:
Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:
Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: