Դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով: Ըստ նրա` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային…
Դատախազ Մանե Սաֆարյանը միջնորդեց Աշոտյանի տնային կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:
Ըստ նրա` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու բացակայելու արգելք, այլընտրանքային խափանման միջոցի կիրառման դեպքում կարող է ապօրինի կերպով խոչընդոտել ապացուցման գործընթացին։
«Մեղադրյալի ազատության սահմանափակման հարցը լուծելիս էական նշանակություն ունի վերջինիս՝ հասարակությունում ունեցած դերը, զբաղեցրած պաշտոնը։ Ուստի, նա կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա»,– ասել է Սաֆարյանը։
Հավելենք՝ դատավորը բավարարեց դատախազի որոշումը Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձվել է երեք ամսով: