«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ

«Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա». Թրամփ

Եթե Իրանը միջուկային զենք ունենար, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Fox News-ին տված հարցազրույցում։

«[Իրանցիները] չափազանց դաժան և չար մարդիկ են, և եթե նրանք միջուկային զենք ունենային, Իսրայելն այլևս գոյություն չէր ունենա», – ասել է նա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը հարձակվել է այն երկրների վրա, որոնք, ըստ էության, չեզոք դիրք էին զբաղեցնում՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Քուվեյթի։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ ինքը զարմացել է և այն լավ հանգամանք է համարել, քանի որ այդ կերպ Իրանը զրկվվել է այն ամբողջ աջակցությունից, որն ուներ։

Leave a Comment