Մինչ օրս չկա որևէ իրավական պատասխան, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը կալանավորված, ինչը ենթադրում է, որ գործն ի սկզբանե հիմնված է ստի վրա։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։
«Տեսե՛ք, երբ ուզում ես հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, երկու հարց ես տալիս՝ ի՞նչ և ե՞րբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերից երկու հարցին էլ սուտ է պատասխանեց. ապրիլին Ռոբերտ Քոչարյանի հանդեպ հարուցվել է գործ, և նրան ներկայացվել է մեղադրանք՝ երկրից չբացակայելու արգելքով։ Երկու մեծ սուտ իրար հետ ամուսնացնելուց դրանից ճշմարտություն չի ծնվելու։ Եթե մի բան սկսում են ստով, դրա վրա ինչ էլ կառուցեն, սուտ է» ,- նշել է Միկոյանը։
Գրասենյակի պատասխանատուի խոսքով՝