Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրիասյան: Հյուր՝ քանոնահարուհի և բլոգեր Էթերի Հովհաննիսյան։
Թեման՝ ի՞նչ է նշանակում այսօր լինել բլոգեր, ինչպե՞ս է ձևավորվում սեփական խոսքն ու ոճը թվային աշխարհում, և ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ մեկ գրառումը հազարավոր մարդկանց վրա։
Բլոգինգը վաղուց արդեն պարզապես հոբբի չէ․ այն դարձել է ինքնարտահայտման, հաղորդակցության, ստեղծագործելու և նոր հնարավորություններ բացահայտելու հարթակ։
Օգոստոսի 31-ը՝ Բլոգերի միջազգային օրն է։
Ինչպես միշտ, հաղորդման ընթացքում կլինի նաև օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ։