Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին

Իրանի արձագանքը Լարակ կղզում ԱՄՆ-ի հարվածին


 

1lurer. Արձագանքելով Լարակ կղզում երկու հրթիռային կայանքի վրա ամերիկյան հարվածներին՝ ԻՀՊԿ-ն սպառնացել է, որ ԱՄՆ-ն «կվճարի դրանց համար ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ճակատում»: Հայտարարությունը տարածել է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։


 


ԻՀՊԿ-ի հետ կապված իրանական Tasmin գործակալությունն էլ հայտնել է, որ ամերիկյան կողմը հարվածել է ԱԹՍ-ով, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել:


 


ԱՄՆ հարձակումից ժամեր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել Է Հորդանանի տարածքում ԱՄՆ երկու ռազմաբազայի հրթիռակոծման մասին։ Իրանական կողմի տվյալով՝ թիրախները եղել են տեխնիկական ենթակառուցվածքի օբյեկտներ, տեխնիկական սպասարկման կետեր և կործանիչների դիրքերը: Հորդանանի բանակն իր հերթին հայտարարել է Թագավորության օդային տարածքը խախտած 8 հրթիռ որսալու մասին:


 


 


Հեղինակ`Մարիամ Մխիթարյան


 


 




Կարդացել են
2 անգամ

Leave a Comment