Հորդառատ անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը…

Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 31-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին` հարավարևելյան և արևելյան`4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։

106268915_0_0_738_615_1920x0_80_0_0_e051b75b218430de26e0324737d13d6b.png.webp 250.77 KB

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում օգոստոսի 31-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։

Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 27-29, երեկոյան՝ 20-22 աստիճան։

Leave a Comment