Ղրղզստանն ու Չինաստանը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր

Ղրղզստանն ու Չինաստանը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են հավերժական բարեկամության պայմանագիր։

«Երկու երկրների ղեկավարները ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության պայմանագիր Ղրղզստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև», – ասվում է հայտարարության մեջ։

Երկու ղեկավարները նաև ստորագրել են համատեղ հռչակագիր՝ հայտարարելով համապարփակ և ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ նոր դարաշրջանի մեկնարկի մասին։

Նշենք, որ Սի Ծինփինը պետական ​​այցով գտնվում է Ղրղզստանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment