ԱՄՆ-ում հեղեղումների հետևանքով կա զոհ ու անհետ կորածներ – armeniatoday.am

ԱՄՆ-ի Մեծ Կանյոն ազգային այգում տեղի ունեցած հանկարծակի հեղեղումների հետևանքով զոհվել է 1 մարդ, շուրջ 15 անձ համարվում է անհետ կորած, հայտնել է CNN-ը։

Հեղեղումները քանդել են հետիոտնային կամուրջներն, ինչի պատճառով իրականացվել է տասնյակ արշավականների և ճամբարականների տարհանում։

Որոնողական աշխատանքներին ներգրավվել են ուղղաթիռներ, որոնք զննում են տարածքը, ավելի քան 62 մարդ արդեն տարհանվել է։

Աղետի հետևանքով վնասվել է ջրատար խողովակաշարը, ինչը սահմանափակել է խմելու ջրի հասանելիությունը։

Leave a Comment