Հյուսիսային Կիպրոսի մոտ լաստանավ է խորտակվել․ առնվազն 8 զոհ կա – armeniatoday.am

Թուրքիայի կողմից վերահսկվող Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի խորտակման հետևանքով առնվազն 8 մարդ զոհվել է, ևս 18-ը համարվում է անհետ կորած, հայտնում է The Guardian-ը։

Փրկարարները ջրից դուրս են բերել 237 մարդու։ Գրեթե 270 ուղևոր և անձնակազմի անդամ տեղափոխող լաստանավը Կիրենիայից ուղևորվում էր Թուրքիայի Մերսին նահանգի Թաշուջու նավահանգիստ։

Նավն ամբողջությամբ խորտակվել է 514 մետր խորության վրա։ Նախնական տվյալներով՝ ուղևորների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ և կիպրոսցի թուրքեր էին։

1974 թվականի հուլիսի 15-ի Հունաստանի հետ միավորման կողմնակիցները կազմակերպեցին ռազմական հեղաշրջում, որից հետո Թուրքիան ռազմական գործողություն սկսեց կղզում և վերահսկողություն հաստատեց դրա հյուսիսային հատվածի նկատմամբ։ Կրակի դադարեցման գծի երկայնքով ստեղծվեց ՄԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող բուֆերային գոտի, որը հայտնի է որպես «Կանաչ գիծ»։

1983 թվականին կղզու հյուսիսում հռչակվեց «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը», որը ճանաչել է միայն Թուրքիան։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 541-րդ բանաձևով այդ հռչակումը իրավական ուժ չունեցող է ճանաչել և պետություններին կոչ արել չճանաչել այդ կազմավորումը։ Միջազգային հանրությունը Կիպրոսի Հանրապետությունն է ճանաչում ամբողջ կղզու օրինական պետություն, թեև նրա կառավարությունը փաստացի չի վերահսկում հյուսիսային հատվածը։ Այդ տարածքում ԵՄ օրենսդրության կիրառումը ժամանակավորապես կասեցված է։

Leave a Comment