Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա առթիվ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

ՌԴ նախագահը ՀՀ երկրորդ նախագահին մաղթել է առողջություն, բարեկեցություն և «փորձությունների առջև տոկունություն»։

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի։ Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ։ ՌԴ-ում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու արիություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց ներկայումս բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Leave a Comment