Պուտինը հեռագրով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը

Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրը: «Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։…

Վլադիմիր Պուտինը հեռագրով շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրը:

«Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները»,- տեղեկացնում են Կրեմլից։
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դարձավ 72 տարեկան։ 

Օգոստոսի 27-ից նա «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում է։

Leave a Comment