Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցի վրայով ԱՄՆ MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Հորմուզի նեղուցի վրայով ԱՄՆ MQ-9 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։ Այս մասին հայտնել է Press TV հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանը, ի պատասխան երեկոյան Լարաք կղզու ուղղությամբ իրականացված հարձակման, հարվածներ է հասցրել Հորդանանում գտնվող ԱՄՆ երկու ռազմակայանների։

Սոցցանցերի մի շարք ալիքներում և էջերում նաև տեղեկություններ են տարածվել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններից հակաօդային պաշտպանության հրթիռների արձակման մասին։

Leave a Comment