
Անդրանիկ Թևանյանին կալանավորելով՝ Փաշինյանն իրեն վերագրվող հանցանքները չի կարող Թևանյանի վրա կարել։ Երբ Փաշինյանը խոսում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի մասին, նրան միշտ պետք է հիշեցնել, որ ինքը հայ ժողովրդի օրինական «գույքը»՝ Արցախն է օտարել, և այդ արարքը վաղեմության ժամկետ չունի։ Գույքային հարցերի հետևանքներն ուղղելի են, իսկ ազգային դավաճանության հետևանքները՝ ոչ։
Փոքր մարդը հանձնեց այն Արցախը, որի ազատագրման գործում իրենց ներդրումն են ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Դա էլ է նյարդայնացնում փոքր մարդուն, քանի որ դա նյարդայնացնում է նախևառաջ Ալիևին։ Վերջինիս խոսքն ու զգացմունքները Փաշինյանի համար օրենք են՝ լինեն դրանք Վեհափառի դեմ հարձակման հրահանգ կամ Սահմանադրություն փոխելու պահանջ»։