Մոսկվա կատարած այցի ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատքլիֆն առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև։
Ըստ Axios-ի, Ռատքլիֆին հանձնարարվել էր պարզել, արդյոք ռուսական հետախուզական ծառայության ղեկավարությունը կարող է համոզել Վլադիմիր Պուտինին վերսկսել բանակցությունները Ուկրաինայի հետ։
Նրանց աղբյուրների համաձայն՝ Ռատքլիֆը եզրակացրել է, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը «կառուցողական խաղացող է, որը կարող է օգնել վերսկսել դիվանագիտական ջանքերը»։ Այս գնահատականի հիմքը չի նշվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռատկլիֆը չհայտարարված այցով ժամանել էր Մոսկվա։
