Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելիք Սոֆոյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել է Շիրակի մարզի բնակիչ, 53-ամյա Արմեն Մ․-ի դին։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: