Անցկացվել են ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին, միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումներ

ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավար կազմի տարեկան աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է ՀՀ կառավարության ծրագրի տնտեսական բաղադրիչին, ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին, միջազգային առևտրային կապերի խթանմանը նվիրված քննարկումների երկօրյա շարք։ Այս մասին հայտնում է ԱԳՆ-ը։

«Բանախոսությունների շարքի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նախարարության գործառույթների ընդլայնման, արտաքին առևտրի բաղադրիչի ինստիտուցիոնալ ամրագրման համատեքստում կարևորելով տվայլ ուղղությամբ կարողությունների շարունակական զարգացումը և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով Հայաստանի տնտեսական շահերի հետևողական առաջմղումը։

Բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ներկայիս ցուցանիշները և կառավարության նոր ծրագրով ակնկալվող արդյունքները, Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները:

Տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր ուղղություններով գործընկերությունների զարգացման դինամիկային, արձանագրված արդյունքներին, գործարար կապերի հետևողական խթանման կարևորությանը»,-ասված է հաղորդագրությունում:

Leave a Comment