Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Իրանի Լարկ կղզում գտնվող երկու հրթիռային արձակման կայանքների ուղղությամբ։ Այս մասին X-ում հայտնել է Axios-ի լրագրող Բարակ Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է ՌԲԿ-ն։
«Նկատվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժեր, որոնք պատրաստվում էին ծովային ականներով հրթիռներ արձակել Հորմուզի նեղուց», — ասվում է հաղորդագրության մեջ։
Իրանական Tasnim գործակալության թղթակցի փոխանցմամբ՝ մոտ մեկ ժամ առաջ ԱՄՆ-ը անօդաչու թռչող սարքով հարձակվել է Լարկ կղզու վրա։
«Ոչ պաշտոնական նախնական տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի ուժերի կողմից իրականացված հանցագործության հետևանքով այս պահին զոհվել է 2 մարդ, ևս 2-ը վիրավորվել են», — ասվում է Tasnim-ի հաղորդագրության մեջ։
Գործակալությունը նշել է, որ միջադեպի վերաբերյալ այս պահին պաշտոնական տվյալներ չկան։
