ՈւԵՖԱ-ն հաստատել է «Արարատ-Արմենիայի»՝ Եվրոպա լիգայի խաղացանկը – armeniatoday.am

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլում ելույթները կսկսի սեպտեմբերի 16-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով Պրահայի «Սպարտային»։ ՈւԵՖԱ-ն հաստատել է երևանյան ակումբի խաղերի ժամանակացույցը։

Հոկտեմբերի 15-ին «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կհանդիպի «Յագելոնիային», հոկտեմբերի 22-ին սեփական հարկի տակ կընդունի «ԱԶ Ալկմարին», իսկ նոյեմբերի 5-ին արտագնա խաղում կմրցի «Տորրենսեի» հետ։

Նոյեմբերի 26-ին երևանյան ակումբը կհյուրընկալվի «Զալցբուրգին», դեկտեմբերի 10-ին սեփական հարկի տակ կընդունի «ՆԵԿ Նայմեգենին», իսկ հունվարի 21-ին՝ «Ցելյեին»։

Լիգայի փուլը «Արարատ-Արմենիան» կավարտի հունվարի 28-ին՝ արտագնա խաղում հանդիպելով «Միլանին»։

Բոլոր հանդիպումների ժամերը նշված են Երևանի ժամանակով․ «Սպարտայի» դեմ տնային հանդիպումը կմեկնարկի 20։45-ին, «Յագելոնիայի» դեմ խաղը՝ 23։00-ին, «ԱԶ Ալկմարի» դեմ՝ 20։45-ին, «Տորրենսեի» դեմ՝ 00։00-ին, «Զալցբուրգի» դեմ՝ 21։45-ին, «ՆԵԿ Նայմեգենի» և «Ցելյեի» դեմ հանդիպումները՝ 21։45-ին, իսկ «Միլանի» դեմ խաղը՝ 00։00-ին։

«Արարատ-Արմենիան» դարձել է հայկական առաջին ակումբը, որը դուրս է եկել Եվրոպա լիգայի լիգայի փուլ։ Ուղեգիրը թիմը նվաճել է՝ փլեյ-օֆֆում երկու խաղերի ընդհանուր՝ 2։1 հաշվով հաղթելով ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»։

Leave a Comment