Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել ՌԴ քաղաքացու սպանության կասկածանքով

Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Թբիլիսիի կենտրոնում Ռուսաստանի քաղաքացու սպանության կասկածանքով, հայտնում է TV Pirveli-ն։

Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել Բարաթաշվիլիի վերելքի վրա։ Սպանվածը մինչև 40 տարեկան Ռուսաստանի քաղաքացի է, որը Վրաստան էր մուտք գործել օգոստոսի 26-ին։

Նախնական տվյալներով՝ հանցագործությանը նախորդել է վեճը, որը սկսվել է առևտրի կետերից մեկում և շարունակվել փողոցում։

Կասկածյալը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Քննությունն իրականացվում է դիտավորյալ սպանության հատկանիշներով։

Leave a Comment