Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող հանդիպմանը, կարևորել է բարձր մակարդակի երկխոսությունը:
«Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։