Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում վթարի հետևանքով 1 մարդ է զոհվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հանքավայրի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մեկ մարդ է մահացել, Հանրային հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հանքաքար տեղափոխող մեքենան շրջվել է։ Վթարի հետևանքով վարորդը մահացել է։

Նշվում է, որ միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել են համապատասխան պետական կառույցները։ Վթարի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։ ԶՊՄԿ-ն զուգահեռաբար կիրականացնի նաև ներքին հետաքննություն։

Ընկերությունը ցավակցություն է հայտնել զոհված աշխատակցի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։

Leave a Comment