Երևանում բացվել է Apple-ի՝ ՀՀ-ում առաջին լիազորված կրթական կենտրոնը – armeniatoday.am

ACT College-ը ստացել է Apple Authorized Training Center for Education (AATCE) կարգավիճակ և հայտարարել կրթական ծրագրերի ընդունելության մեկնարկի մասին։

Ծրագրերի շրջանակում մասնակիցները կսովորեն հավելվածների մասնագիտական մշակում՝ Swift և SwiftUI տեխնոլոգիաներով, կաշխատեն Apple-ի համար նախատեսված ուսումնական լաբորատորիաներում և կպատրաստվեն ընկերության միջազգայնորեն ճանաչված որակավորման քննություններին։

AATCE-ն Apple-ի պաշտոնական հավատարմագրում է, որը կենտրոնին հնարավորություն է տալիս իրականացնել ընկերության հավաստագրված կրթական ծրագրերը և ուսանողներին պատրաստել Apple-ի միջազգային որակավորման քննություններին։

ACT College-ը Հայաստանում առաջին կրթական հաստատությունն է, որին շնորհվել է Apple Authorized Training Center for Education-ի կարգավիճակ։ Քոլեջը պետական լիցենզիա ունեցող կրթական հաստատություն է, որը ծրագրեր է իրականացնում համակարգչային գիտության, ճարտարագիտության և արտադրության, ինչպես նաև թվային արվեստի ոլորտներում։

Ծրագրերի համար գրանցումն արդեն բաց է։

Leave a Comment