
Խոշոր վթար Տավուշում՝ կան վիրավորներ․ բացառիկ տեսանյութ
Օգոստոսի 25-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղի վարչական տարածքում «Mercedes»-ի ստեղծած վթարային իրավիճակի հետևանքով բախվել են «Tesla» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։
Վթարի հետևանքով 4 անձ, այդ թվում՝ «Toyota RAV4»-ի վարորդը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։