Նեպալի զինված ոստիկանությունը փրկել է վեցամյա աղջկա, որը երեք օր մնացել էր Ռասուվա շրջանում ավերիչ ջրհեղեղներից հետո, հաղորդում է India Today-ը՝ հղում անելով սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութին։
«Ուրբաթ Նեպալում փրկարարները հրաշք են գործել՝ Ռասուվա շրջանում 6-ամյա աղջնակին կենդանի հայտնաբերելով փլատակների տակ՝ Հիմալայան այդ երկրում ավերիչ ջրհեղեղից երեք օր անց», — գրել է հրատարակությունը՝ հրապարակելով երեխայի փրկության տեսանյութը։
India Today-ը հաղորդում է, որ փրկարարական գործողություններից հետո աղջիկը ուղղաթիռով տեղափոխվել է Կատմանդուի հիվանդանոց, որտեղ նա այժմ բուժում է ստանում։
Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ են տեղի ունեցել, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվել է Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։