Նեպալում ջրհեղեղի վտանգ կա․ բնակչությանը զգոնության կոչ են արել

Նեպալի պատկան մարմինները հանդես են եկել կիրակի օրը հնարավոր ջրհեղեղի վերաբերյալ նախազգուշացմամբ՝ աղետալի գոտիների բնակչությանը կոչ անելով ցուցաբերել զգոնություն: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ…

Նեպալի պատկան մարմինները հանդես են եկել կիրակի օրը հնարավոր ջրհեղեղի վերաբերյալ նախազգուշացմամբ՝ աղետալի գոտիների բնակչությանը կոչ անելով ցուցաբերել զգոնություն: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը։

Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ համապատասխան ազդարարումները նեպալցիների բջջային հեռախոսներին են ուղարկվել կիրակի առավոտյան:

Տարերային աղետը Նեպալի հյուսիսային հատվածները պատուհասել էր օգոստոսի 26-ի առավոտյան, երբ Չինաստանի տարածքից ջրային հզոր ալիքը ներհոսել էր Բհոտե-Կոշի գետ: Սույն հեղեղումը հետևանք էր տեղի ունեցած երկրաշարժի և դրանից ծագած սողանքի: Վերջին հաշվարկներով՝ զոհվածների քանակը հասնում է ավելի քան 700-ի, իսկ 2 հազարից ավելի քաղաքացի համարվում է անհետ կորած:

Leave a Comment