«Իրականում իքնաթիռների 80 տոկոսը Հայաստանի օդային տարածքով չեն անցնում». Գագիկ Համբարյան

«Իրականում իքնաթիռների 80 տոկոսը Հայաստանի օդային տարածքով չեն անցնում». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի օդային տարածքը՝ «խաղաղության խաչմերուկ»-ի իմիտացիա և ադրբեջանական «проходной двор»
Նիկոլի ՏԿԵ նախարարը «Ֆլայթռադար» կայքից մի մանիպուլյատիվ սքրին է հրապարակել՝ իբր ապացուցելու, թե Հայաստանի օդային տարածքը դարձել է «խաղաղության խաչմերուկ»…
Ոլորտին ծանոթ ցանկացած մասնագետ նախ՝ կարող է փաստել, որ մենք կրկին ուրախանում ենք այլ երկրում պատերազմի արդյունքում մեզ բաժին հասած «հաջողությունից». այսինքն՝ Իրանի օդային տարածքի փակ լինելու պատճառով ինքնաթիռների տրաֆիկի որոշ մասն իրոք անցնում է ՀՀ օդային տարածքով, որը ոչ թե նիկոլական կառավարության բանակցությունների արդյունքում երկարատև ձեռքբերումն է, այլ այս պահին ստեղծված իրավիճակի հետևանք, և եթե Իրանի օդային տարածքը բացվի, ապա Նիկոլի նախարարի «խաղաղության խաչմերուկը» հօդս կցնդի:
Երկրորդը՝ սքրինը դիտավորյալ արված է փոքր մասշբատներով որպեսզի չնկատվի, որ իրականում այդ ինքնաթիռների 80 տոկոսը Հայաստանի օդային տարածքով չեն անցնում: Եթե քարտեզը մոտեցնես՝ մեծացնես, ապա կստացվի այլ պատկեր և կպարզվի, որ ինքնաթիռների մեծ մասն անցնում է Վրաստանի օդային տարածքով (տե՛ս՝ ներքևի լուսանկարները. նույն սքրիններն են՝ մեկը հեռվից, մյուսը՝ մոտիկից)…
Սակայն կարևոր փաստ ևս պետք է արձանագրել. կապիտուլյանտ քայլիստների օրոք Հայաստանի օդային տարածքը դարձել է «проходной двор» Ադրբեջանի համար… Գործը հասել է նրան, որ Ալիևի ընտանիքին պատկանող «Սիլք Վեյ Էյրլայնս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռները հիմա Իսրայելից և եվրոպական երկրներից գնված զենք-զինամթերքը Ադրբեջան տեղափոխում են Հայաստանի օդային տարածքով՝ դա ապագայում Հայաստանի դեմ օգտագործելու համար: Իսկ Նախիջևանում ադրբեջանական բանակի ռոտացիան՝ զորակոչում-զորացրումը տեղի է ունենում «Ազերբայջան Էյրլայնս» ավիաընկերության ինքնաթիռներով և ևս Հայաստանի օդային տարածքով:
Ի դեպ, Բաքվի բռնապետը հայտնել էր, որ Հաաստանի օդային տարածքով անցնելու համար ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանից թույլտվություն չեն էլ խնդրել՝ բեսպրեդելի պես արել է այն, ինչ ուզել են:
Նորաձև է դարձել թուրքի կոշիկ լիզելը ներկայացնել որպես «խաղաղություն»:
Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ քայլիստ-դավաճանները փորձում են նմանօրինակ քարտեզներ հրապարակելով խաբել և մոլորեցնել հանրությանը…»:

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան

Leave a Comment