ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ ՀՀ դիվանագետներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ, որը պատրաստ է շահագործման, տեղեկացրել են ԱԳՆ-ից։
Այցը տեղի է ունեցել ԱԳՆ տարեկան աշխատաժողովի շրջանակում։ Անցակետ են այցելել ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները։
Շրջայցի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է անցակետի վերանորոգման և վերազինման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով դրա՝ շահագործման համար պատրաստ լինելը։
Հայաստանը «Մարգարա» անցակետի վերանորոգումը սկսել էր 2022 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, որով նախատեսվում էր ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Հայկական կողմը նախկինում ևս հայտարարել էր, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։
