ԱՄՆ ֆեդերալ կառավարությունը կհիմնադրի Տիեզերական ակադեմիա՝ տիեզերքում ԱՄՆ գործունեությանն աջակցելու համար։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով NASA-ի կենտրոնակայանում։
Նա ասել է, որ առաջիկայում Միացյալ Նահանգները կարեւոր որոշումներ կկայացնի տիեզերքում գործունեություն ծավալելու հարցում։ Նա հատկապես կարեւորել է դեպի Լուսին թռիչքների իրականացումնը եւ հայտարարել, որ կստորագրի ԱՄՆ Տիեզերական ակադեմիա ստեղծելու մասին փաստաթուղթը, որում կդրվի տիեզերքում ամերիկյան պետության հետագա անելիքների հիմնադրույթները։