«2020 թվականին եթե Ռուսաստանը չօգներ Հայաստանին, մենք պարզապես կդադարեցնեինք կրակոցները մեկ շաբաթվա ընթացքում։ Մենք ամեն ինչ կսպառեինք։ Հենց Ռուսաստանի գործողությունների շնորհիվ էր, որ Ադրբեջանը ստիպված եղավ դադարեցնել կրակը, չնայած Ալիևը և Էրդողանը կտրականապես դեմ էին հրադադարի որևէ համաձայնագրի ստորագրմանը և չէին ցանկանում հետաձգել Արցախի հարցը», – ասել է Կարապետյանը։
Այն ժամանակ նա աշխատում էր որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական և հիմա պնդում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համակարգել էր Արցախի վրա հարձակումը Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի Եվրոպական հրամանատարության հետ։ Ընդ որում Վրաստանը՝ Վաշինգտոնի հրամանով, արգելափակել էր Ռուսաստանից Հայաստան զենքի մատակարարումը, բայց թույլ էր տվել Թուրքիայից հատուկ նշանակության ուժերին և վարձկաններին մուտք գործել Ադրբեջան։
«Ի պատասխան Ռուսաստանը իր Կասպյան նավատորմը տեղակայեց Բաքվին մոտ և ռազմավարական ավիահարվածներ ձեռնարկեց։ Այսպիսով, Մոսկվան ստիպեց Ալիևին կանգ առնել։ Ավելին չեմ կարող ասել, բայց երբ ժամանակը գա, պատմաբանները կգրեն այն մասին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և ո՞վ ում է օգնել», – ասել է Կարապետյանը։
Այս հիշողությունները պարզաբանում են այն, թե ինչո՞ւ է Ալիևը այսքան ագրեսիվ վարվում Ռուսաստանի և ռուսների նկատմամբ չնայած Մոսկվայի կողմից չափազանց բարյացակամության դրսևորումներին։ Ռուսաստանցի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին ձերբակալելով և ռուս քաղաքագետներին միջազգային հետախուզման մեջ դնելով Ադրբեջանի նախագահը արտահայտում է իր հիասթափությունը 2020 թվականի իր նապոլեոնյան ծրագրերի խափանման համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը