ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հրազդանում ստեղծված արհեստական բանականության գործարան

Տարեկան աշխատաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են «Firebird AI»-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ Հրազդան քաղաքում ստեղծված արհեստական բանականության գործարան, հայտնում է ԱԳՆ-ը։

«Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում աննախադեպ դինամիկայով զարգացող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված հեռանկարներին:

Ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և երկրի նորարարական ներուժի իրացման գործում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment