Ստավրոպոլի երկրամասում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. բախվել են «Վրաստան-Մոսկվա» երթուղային ավտոբուսն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը։
Ողբերգական պատահարի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 38-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Վիրավորների թվում 10 երեխա կա։