Նոր մանրամասներ ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա այցելությունից. Ռեթքլիֆն առաջարկ է ներկայացրել

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում առաջարկել է ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ հանդիպում կազմակերպել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և…

Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ջոն Ռեթքլիֆը Մոսկվա կատարած այցի ընթացքում առաջարկել է ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ հանդիպում կազմակերպել Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ։

Ամերիկյան Axios պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆն առաջարկել է եռակողմ բանակցություններ անցկացնել ուկրաինական հարցի շուրջ։ Նշվում է, որ նա Մոսկվա կատարած այցելության ընթացքում առաջարկել է եռակողմ հանդիպում կազմակերպել Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև։ 

Ռեթքլիֆը Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել օգոստոսի 25-ին։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի պարզաբանմամբ՝ ուղևորությունը պայմանավորված է եղել հատուկ ծառայությունների գծով շփումներով, և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում չի կայացել, թեև պետության ղեկավարին զեկուցել են տեղի ունեցած զրույցների մասին։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև հավելել է, որ դեռ վաղ է գնահատական տալ, թե ամերիկացի պաշտոնյանի այցելությունը մայրաքաղաք ինչպես կազդի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները խորագույն ճգնաժամից դուրս բերելու գործընթացի վրա։

Leave a Comment