Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ են այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմը և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։
Այցի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը դիվանագետներին է ներկայացրել անցակետի վերանորոգման, արդիականացման և տեխնիկական վերազինման ուղղությամբ իրականացված լայնամասշտաբ աշխատանքները։
ՊԵԿ ղեկավարը փաստել է, որ «Մարգարա» անցակետն այսօր ապահովված է անհրաժեշտ ենթակառուցվածքներով և լիովին պատրաստ է շահագործման։

