Եղանակը Հայաստանում և Արցախում օգոստոսի 30-ին – armeniatoday.am

Հայաստանի շրջանների մեծ մասում օգոստոսի 30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հարավարևելյան և արևելյան քամու արագությունը կկազմի 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ այն կարող է ուժգնանալ մինչև 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի։

Երևանում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին քամու արագությունը կարող է հասնել 18-23 մ/վ-ի։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +29…+31 աստիճանի։

Շիրակի մարզում ցերեկը կանխատեսվում է +18…+23 աստիճան։ Կոտայքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +18…+22, նախալեռներում՝ +25…+28 աստիճան։

Գեղարքունիքի մարզում սպասվում է +17…+21 աստիճան։ Լոռու մարզում օդի ջերմաստիճանը կլինի +16…+19 աստիճան։ Տավուշի լեռնային շրջաններում կանխատեսվում է +17…+20, հովիտներում՝ +22…+26 աստիճան։

Արագածոտնի լեռնային շրջաններում սպասվում է +18…+22, նախալեռներում՝ +24…+29 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կկազմի +27…+30, հովտային հատվածներում՝ +28…+31 աստիճան։

Արմավիրի մարզում սպասվում է +28…+31 աստիճան։ Վայոց ձորի լեռնային շրջաններում կանխատեսվում է +17…+21, նախալեռներում՝ +28…+31 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կլինի +16…+19, նախալեռներում՝ +20…+24, հովիտներում՝ +26…+29 աստիճան։

Արցախում սպասվում է փոփոխական ամպամածություն, երեկոյան՝ թույլ անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի մոտ +25 աստիճան, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment