Դավթաշենում արմատից չորացած ծառը կոտրվել է

Օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Այս պահին տարածքը սահմանազատել են և անհրաժեշտ աշխատանքներ են իրականացնում՝ տապալված ծառը հեռացնելու ուղղությամբ։

Leave a Comment