Զապորոժիեի ատոմակայանը կարող է ամբողջությամբ կորցնել էլեկտրամատակարարումը 10 օրից, եթե արտաքին էլեկտրամատակարարումը չվերականգնվի կամ չապահովվեն դիզելային վառելիքի լրացուցիչ մատակարարումներ։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նրա խոսքով՝ կայանն արդեն ավելի քան մեկ շաբաթ զրկված է արտաքին էլեկտրամատակարարումից և ներկայումս անհրաժեշտ էլեկտրաէներգիան ստանում է վթարային դիզելային գեներատորների միջոցով։
Ստեղծված իրավիճակի պայմաններում ՄԱԳԱՏԷ-ն աշխատում է ևս մեկ տեղային հրադադարի գոտու ստեղծման ուղղությամբ՝ կայանի էլեկտրամատակարարման վերականգնմանն աջակցելու նպատակով։
