Ծովիկի հայտարարության մեջ կա շատ խորքային հակասություն. եթե իսկապես Հայաստանը լիներ անկախ երկիր՝ ինքնաբավ ու սուբյեկտայնություն ունեցող, ապա ո՛չ ռուսները, ո՛չ էլ մյուսները Հայաստանի հետ նման լեզվով չէին խոսի: Այս իմաստով փայլուն օրինակ է Ադրբեջանը՝ երկիր, որը, կարելի է ասել, իրական անկախութուն ձեռք բերեց միայն Նիկոլի օրոք. թե՛ ռուսները, թե՛մյուսներն Իլհամի դուռը չոքեչոք են գնում ու համագործակցություն աղերսում: Ադրբեջանն ակնհայտորեն հակառուսական կուրս է վարում, վարում է նաև հակաիրանակն կուրս, բայց ինչպես տեսնում ենք, Իլհաի ականջը ոչ ոք չի քաշում. փորձում են սիրաշահել, սիրով ներում են ու աչք փակում:
Ի՞նչ են անում Հայասանի հետ: Հայաստանին տշում են, թքում են Նիկոլի վրա ու բոքսում, ինչը բնական է. եթե մի երկիր իր թշնամու պարտադրանքով Սահամնադրություն է փոխում՝ հրաժարվելովց սեփական ինքնութունից կամ թշնամու պատվերով հալածում է իր ազգային հոգևոր կառույցը, այլ բան ակնկալել պետք չէ: Ուրեմն սա այն ամենն է, ինչ որ պետք է իմանալ Ծովիկի անկախության մասին:
Ինչ վերաբերում է ռուսների անհանգստությանը, ապա նրանց խնդիրը բնավ Հայաստանը չէ. վախենում են, որ Նիկոլի ձեռամբ ու օժանդակությամբ Հարավային Կովկասը հակառուսական պլացդարմի կարող է վերածվել, կարող են Մոսկվայի համար խնդրահարուց դառնալ Կովկասով անցնող այլընտրանքային ուղիները, ինչը կխորացնի Ռուսաստանի՝ առանց այն էլ խոցելի վիճակը, ինչպես նաև կա վախ, որ կարող է փլուզվել դաշնակցային ճամբարը՝ ԽՍՀՄ-ի օրինակով և այլն:
Այսպիսով՝ Հայաստանին ներկայացվող մոսկովյան վերջնագրերը ոչ թե Երևանի անկախության դեմ ճոճվող սուր են, այլ պրագմատիկ փորձ՝ ապահովագրելու սեփական գլոբալ աշխարհաքաղաքական շահերը Արևմուտքի հետ տոտալ բախման էպիկենտրոնում, իսկ Ծովիկի բլբլոցները պարզ լոլոներ են, որոնք ընդհանրապես համոզիչ չեն հնչում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: