Սինանյան Զարեհի պնդումը հակագիտական է



Օրերս ԶԼՄ-ներից մեկին հյուրընկալված Սինանյան Զարեհը աչքի է ընկել հերթական խիստ վիճելի հայտարարւոթյամբ. պնդել է, թե եթե Սփյուռքի ամբողջ գոյության իմաստը լինելու է Ցեղասպանության ճանաչումը, ապա պետք չէ երբևէ հույս ունենալ, թե մենք կունենանք քաղաքականապես ու տնտեսապես կայացած հզոր Սփյուռք:
 
Ահա հենց սրա համար էլ Նիկոլը Զարհեին ռադ չի անում,այլ նախընտրում իր անելիքը կյանքի կոչել նրա հետ միասին. վաղուց է համոզվել, որ թուրքրեի «սրտին յուղ քսելու» հարցում իրենից ոչ պակաս ժրաջան ու ճարպիկ է:
 
Նախ՝ արձանագրենք, որ արդարության հասնելու բնական մղումը և տնտեսական ու քաղաքական հզորացումը միմյանց բացառող հասկացություններ չեն, այլ՝ փոխլրացնող. Ցեղասպանության ճանաչման համար պայքարն այն հիմնական սոսինձն է հանդիսացել, որը տասնամյակներ շարունակ կանխել է Սփյուռքի ասիմիլյացիան,  երաշխավորել ինքնության պահպանումը։ Ավելին՝ հենց Ցեղասպանության ճանաչման համահայկական օրակարգի շուրջ է ձևավորվել Սփյուռքի քաղաքականապես ամենակազմակերպված ու ազդեցիկ հատվածը: Այն կառույցները, որոնք տասնամյակներ շարունակ զբաղվել են պահանջատիրության խնդրով, նույն այդ լոբբիստական լծակներն ու քաղաքական կապերն են օգտագործել՝ Հայաստանին ու Արցախին պետական աջակցություն, ֆինանսական օգնություն և անվտանգային երաշխիքներ ապահովելու համար։ Այսինքն՝ սփյուռքյան ամբողջ մեխանիզմի հիմքում ընկած է Հայկական հարցն ու դրա առաջմղման համար պայքարը:
 
Իսկ գիտե՞ք՝ ով չի ուզում, որ Սփյուռքը շարունակի զբաղվել Ցեղասպանության խնդրով, Էրդողանը, և հենց Էրդողանի սրտի ցանկություններն էլ Զարեհը եթերից բարձրաձայնել է՝ Նիկոլին դուր գալով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment