Վալոդը փորձել է թերևս Նիկոլին ապացուցել իր չնչին գոյության ոչ ավելորդ լինելը, բայց արդյունքում խայտառակել է և՛ իրեն, և՛ կուսակցությանը: Եթե Վալոդը էրկու կոպեկի խելք ունենար իր գլխում, ապա կիմանար, որ ժամանակակից սահմանադրական իրավունքում պետության և եկեղեցու տարանջատումը երկկողմանի է. մի կողմից այն պաշտպանում է պետական ապարատը եկեղեցու թելադրանքից, մյուս կողմից՝ երաշխավորում եկեղեցու ներքին ինքնավարությունը և հոգևոր կյանքի անձեռնմխելիությունը՝ պետական իշխանության ոտնձգություններից։ Ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի համատեքստում պետության միջամտությունը կրոնական կառույցի ներքին գործերին, դավանաբանական կամ կառուցվածքային հարցերին ուղղակիորեն դիտվում է որպես մտքի, խղճի և կրոնի ազատության կոպտագույն խախտում։
Վալոդի մատնանշած սկզբունքը բնորոշ է եղել տոտալիտար համակարգերին. այդ համակարգերում եկեղեցին, բնականաբար, իրավունք չի ունեցել՝ միջամտելու պետության գործերին, բայց ա՛յ պետութունն ո բռնապետը ունեցել են, որի հետևանքով եկեղեցին հայտնվել է հալածական վիճակում:
Նույնիսկ օտար կայսրությունների կամ երկրների լծի տակ գտնվելով՝ դարեր ի վեր Հայ Առաքելական Եկեղեցին միշտ ունեցել է իր կշիռը, այդ կառույցը եղել է հարգված, այն ներկայացրել է հայ ժողովրդի շահերն ու եղել այն սուբյեկտը, որն իրավունք է ունեցել խոսելու մեր ժողովրդի անունից՝ փոխարինելով պետությանը:
Դրսևորելով նման վերաբերմունք սեփական ժողովրդի ազգային հոգևոր կառույցի նկատմամբ՝ Նիկոլը ապացուցում է,որ ՔՊ-ի լուծը շատ ավելի վատն է օտարների լծից.շատ ավելի հակահայկական է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: