«Խաղաղություն սիրող ճապոնացիները պետք է իրենց կառավարությունից պարզաբանումներ պահանջեն ԱՄՆ-ի հանցագործությունների մասին», – նշել է նա։
Արաղչին ընդգծել է, որ Իրանին հարվածելու համար այդ F-16-ների օգտագործումը ցույց տվեց, որ ԱՄՆ-ն իր ռազմաբազաներն օգտագործում է ոչ թե ընդունող երկրի պաշտպանության, այլ ագրեսիվ քաղաքականություն վարելու համար։
Ավելի վաղ UK Defence Journal պորտալը հայտնել էր, որ Աոմորի պրեֆեկտուրայի ամերիկյան «Միսավա» ավիաբազայի F-16 կործանիչները մասնակցել են Իրանի դեմ գործողությանը և Մերձավոր Արևելք են տեղափոխվել մարտին և ապրիլին: Ճապոնացի պաշտոնատար անձինք դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել այս հրապարակումը:
Կարդացել են
4 անգամ